00:57  ,  9 փետրվարի, 2018

ՊՍԺ-ն դիտարկում է Զիդանի թեկնածությունը

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է նաեւ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի թեկնածությունը, գրում է mundodeportivo-ն: ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի առջեւ խնդիր է դրված այս մրցաշրջանում հասնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Խնդիրը չլուծելու դեպքում, նա կհեռացվի: Ֆրանսիական ակումբը աստղային կազմի համար ցանկանում է ունենալ նաեւ աստղային մարզիչ:

Զիդանից բացի, թեկնածուների ցուցակում են նաեւ Անտոնիո Կոնտեն, Լուիս Էնրիկեն, Խոսեպ Գվարդիոլան եւ Դիեգո Սիմեոնեն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում