18:12  ,  8 փետրվարի, 2018

Մոնպելյե. Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս է եկել Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող ATP 250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Մոսկվացի թենիսիստը երկու սեթում պարտության է մատնել Լիտվայի ներկայացուցիչ Ռիչարդաս Բերանկիսին՝ 6:2, 7:6 (13:11)։ Պայքարը տեւել է 1 ժամ  29 րոպե։

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Կարեն Խաչանովը մրցել էր մրցաշարում 7-րդ համարը ստացած իսպանացի Դավիդ Ֆերերի հետ եւ հաղթել 6:7 (5:7), 6:3, 6:4 հաշվով: Պայքարը տեւել էր 2 ժամ 28 րոպե:

Մոնպելյեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը գերազանցում է 500 հազար եվրոն:

Ֆոտո՝ twitter.com/OpenSuddeFrance

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում