14:44  ,  8 փետրվարի, 2018

Հայաստանի հավաքականի շախմատիստները կմասնակցեն Aeroflot open-ին

Մոսկվայում փետրվարի 19-ից մարտի 2-ը կայանալիք Aeroflot open շախմատային փառատոնին կմասնակցեն Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ:

Գլխավոր՝ A մրցաշարում հանդես կգան Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Արման Միքայելյանը ու միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը:

B մրցաշարին կմասնակցեն Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Միրզոյանը եւ Հովհաննես Հակոբյանը:

C մրցաշարին այս պահին Հայաստանից գրանցվել է միայն մեկ մասնակից՝ Մարկ Բասենցյանը:

A մրցաշարին կարող են մասնակցել 2549 եւ ավելի գործակից ունեցող շախմատիստները, B մրցաշարին՝ 2299-2550 վարկանիշ ունեցողները, իսկ C մրցաշարին՝ մինչեւ 2300 վարկանիշ ունեցողները, հայտնում են Հայաստաի շախմատային ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում