10:57  ,  8 փետրվարի, 2018

Լուիս Էնրիկեն պայմանավորվել է «Չելսիի» հետ

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այս մրցաշրջանի ընթացքում կփոխարինի Լոնդոնի «Չելսին» գլխավորող Անտոնիո Կոնտեին:

Sport.es-ի համաձայն՝ իսպանացի մասնագետն անգլիական ակումբի հետ արդեն պայմանավորվել է պայմանագրի կետերի հարցում: «Չելսիի» հետ Էնրիկեի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2019/2020 մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Չելսիի» ֆուտբոլիստները դժգոհ են Անտոնիո Կոնտեի մարզումային գործընթացից: Պրեմյեր լիգայի 26-րդ տուրոից հետո Անգլիայի գործող չեմպիոնը 50 միավորով չորրորդ տեղում է եւ 19 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից»:

Ֆոտո՝ twitter.com/fcbarcelona

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում