01:38  ,  8 փետրվարի, 2018

Անգլիայի Գավաթ. «Տոտենհեմը» հաջորդ փուլում է

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմը» Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում երկրորդ հանդիպումն անցկացրեց «Նյուպորտ Քաունթիի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով, այդ պատճառով էլ նշանակվել էր երկրորդ հանդիպում:

Փետրվարի 18-ին կայանալիք 1/8 եզրափակիչի խաղում «Տոտենհեմը» կմրցի «Ռոչդեյլի» հետ:

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Տոտենհեմ» - «Նյուպորտ Քաունթի»՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 1:1)

Դեն Բաթլեր, 26, ինքնագոլ, Էրիկ Լամելա, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս