20:03  ,  7 փետրվարի, 2018

Կարեն Խաչանովի հաղթանակը

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը (բացառիկ հարցազրույցը NEWS.am Sport-ին) հաղթանակով է մեկնարկել ֆրանսիական Մոնպելյեում ընթացող ATP250 շարքի մրցաշարում:

Առաջին շրջանում Կարեն Խաչանովը մրցել է մրցաշարում 7-րդ համարը ստացած իսպանացի Դավիդ Ֆերերի հետ եւ հաղթել է 6:7 (5:7), 6:3, 6:4 հաշվով: Պայքարը տեւել է 2 ժամ 28 րոպե:

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի լիտվացի Ռիչարդաս Բերանկիսը:

Մոնպելյեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը գերազանցում է 500 հազար եվրոն:

Ֆոտո՝ twitter.com/OpenSuddeFrance

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս