19:10  ,  7 փետրվարի, 2018

Երեւանի «Արարատն» ունի ավստրալացի նորեկ

«Արարատն» ունի նոր խաղացող: Երեւանյան ակումբը պայմանագիր է կնքել ավստրալացի Էնտոնի Տրայկովսկու հետ (ծագումով մակեդոնացի է), հաղորդում է ակումբի մամուլի ծառայություննը:

19-ամյա ֆուտբոլիստը հարձակողական ոճի կիսապաշտպան է: Նախքան պայմանագիր կնքելը նա փորձաշրջան է անցել «Արարատում»:

Հիշեցնենք, որ «Արարատը» փետրվարի 7-ին Ձորաղբյուրի մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտում ստուգողական խաղ է անցկացրել Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Արցախի» հետ եւ հաղթել է 2։0 հաշվով։

Փետրվարի 10-ին՝ ժամը 14։00-ին, «Արարատը» Ձորաղբյուրում ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Հայաստանի Առաջին լիգայի առաջատար «Լոռիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում