11:33  ,  7 փետրվարի, 2018

NBA. «Քլիվլենդը» չպահպանեց 21 միավորի առավելությունը, «Գոլդեն Սթեյտը» եւս պարտվեց

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» եւ փոխչեմպիոն «Քլիվլենդը» պարտություն են կրել:

«Գոլդեն Սթեյտը» տանը 105:125 հաշվով պարտվել է «Օկլահոմային», իսկ «Քլիվլենդը» հյուրընկալվելիս պարտվել է «Օռլանդոյին»՝ 98:116: Ընդ որում՝ խաղի ընթացքում «Քլիվլենդն» ունեցել է 21 միավորի առավելություն: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Օռլանդոյի» խաղացող Ջոնաթան Սիմոնսը, որը վաստակել է 34 միավոր, իսկ «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքել է 25 միավոր եւ գրանցել է նաեւ դաբլ-դաբլ:

NBA, կանոնավոր առաջնություն

«Օռլանդո» – «Քլիվլենդ»՝ 116:98 (31:43, 20:24, 41:22, 24:9)

«Գոլդեն Սթեյտ» – «Օկլահոմա»՝ 105:125 (30:42, 27:28, 20:29, 28:26)

«Բրուքլին» – «Հյուսթոն»՝ 113:123 (31:38, 32:27, 23:31, 27:27)

«Լեյքերս» – «Ֆինիքս»՝ 112:93 (33:28, 24:29, 31:22, 24:14)

«Նյու Յորք» – «Միլուոկի»՝ 89:103 (26:25, 20:25, 17:26, 26:27)

«Տորոնտո» – «Բոստոն»՝ 111:91 (22:18, 36:19, 25:23, 28:31)

«Ֆիլադելֆիա» – «Վաշինգտոն»՝ 115:102 (37:20, 28:35, 29:29, 21:18)

«Ատլանտա» – «Մեմֆիս»՝ 108:82 (22:15, 29:20, 28:19, 29:28)

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է օրվա լավագույն դրվագների տասնյակը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում