09:58  ,  7 փետրվարի, 2018

«Ռեալ» - ՊՍԺ խաղի տոմսերը սպառվել են 37 րոպեում

Մադրիդի «Ռեալի» եւ ֆրանսիական ՊՍԺ-ի միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են 37 րոպեում, հայտնում է Marca-ն:

Հանդիպմանը ներկա գտնվել ցանկացողները կարող են տոմսեր ձեռք բերել «սեւ շուկաում»: Այդտեղ ամենաթանկ տոմսի գինը հասնում է 24 հազար եվրոյի:

«Ռեալ» - ՊՍԺ խաղը կկայանա փետրվարի 14-ին Մադրիդում: «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում առաջին անգամ անշլագ կլինի այս մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս