23:47  ,  6 փետրվարի, 2018

Ռոնալդո. Նեյմարը շուտով կարժանանա «Ոսկե գնդակի»

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կանխատեսել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի 26-ամյա հարձակվող Նեյմարը շուտով կարժանանա «Ոսկե գնդակի»:

 «Նեյմարն ունի բոլոր այն որակները, որոնք տալիս են «Ոսկե գնդակի» արժանանալու հնարավորություն: Նա խաղում հրաշալի թիմում, որը ցուցադրում է լավ ֆուտբոլ: Նա ունի ամեն ինչ, որպեսզի լինի երջանիկ: Նեյմարի խաղն անկաշկանդ է, գեղեցիկ, շատ գոլեր է խփում, ուրախացնում է երկրպագուներին: Նրա խաղից երեւում է, որ երջանիկ է: «Ոսկե գնդակ» ստանալու չափորոշիչները միշտ փոխվում են: Դրանք կախված են թիմի արդյունավետությունից, բայց ես վստահ եմ, որ Նեյմարը մոտ է այդ մրցանակին»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ 2008 թվականից «Ոսկե գնդակին» 5-ական անգամ արժանացել են Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում