22:40  ,  6 փետրվարի, 2018

Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն. Պորտուգալիան շանս չտվեց Ադրբեջանին եւ կիսաեզրափակիչում է

Սլովենիայում շարունակվող ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը մրցեց ադրբեջանցիների հետ եւ առավելության հասավ 8:1 հաշվով:

Կիսաեզրափակիչում Պորտուգալիայի թիմի մրցակիցը կլինի Ռուսաստանի հավաքականը, որը քառորդ եզրափակիչում 2:0 հաշվով պարտության էր մատնել սլովենացիներին:

Կիսաեզրափակիչում է նաեւ Ղազախստանը, որը 3:1 հաշվով ուժեղ էր սերբերից: Ղազախների մրցակիցը հայտնի կդառնա Ուկրաինա - Իսպանիա դիմակայությունում:

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 8-ին, եզրափակիչը՝ փետրվարի 10-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս