13:42  ,  6 փետրվարի, 2018

Երիտասարդ ըմբիշները 4 ոսկե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոլդովայում անցկացված միջազգային մրցաշարում նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:

Թիմի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը մրցավայրից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի եւ Ռումինիայի 156 երիտասարդ ըմբիշներ:

Ռազմիկ Պապիկյանը (57 կգ),  Վազգեն Թեւանյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Դավիթ Գեւորգյանը (74 կգ) նվաճել են հաղթողի կոչումը, Գեղամ Գալստյանը (65 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Արման Ավագյանը բրոնզե մեդալ է նվաճել 79 կգ քաշային կարգում:

Ֆոտո՝ ՀԱՕԿ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում