14:10  ,  6 փետրվարի, 2018

«Բանանցից» հեռացած Ղուկաս Պողոսյանը բելառուսական ակումբի հետ մեկնել է Լեհաստան

Երեւանի «Բանանցը» պաշտոնապես հայտարարել է, որ 24-ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը չի շարունակելու ելույթները հայկական ակումբում:

Այս օրերին Ղուկաս Պողոսյանը փորձաշրջան է անցնում Բելառուսի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Գորոդեյա» ակումբում: Պողոսյանը բելառուսական ակումբի կազմում մեկնել է Լեհաստանի Պուլավի քաղաք, որտեղ փետրվարի 5-18-ը կկայանա թիմի հավաքը, հայտնում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ղուկաս Պողոսյանը «Բանանցի» կազմում անցկացրած 14 հանդիպումներում խփել է 1 գոլ: Նախկինում նա հանդես է եկել նաեւ Հայաստանի պատանեկան, երիտասարդական ու ազգային հավաքականներում, Երեւանի «Փյունիկում» եւ Գյումրիի «Շիրակում»: Վերջերս նա «Գորոդեյայի» կազմում գոլի հեղինակ էր դարձել ստուգողական խաղում:

Ֆոտո՝ «Բանանցի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում