09:54  ,  6 փետրվարի, 2018

ММА-ի մարտիկն ինքն իրեն նոկաուտի է ենթարկել

Խառը մենամարտերի (ММА) մարտիկ Տիմոտի Վուդսն անհաջող հնարք է կատարել Թիմ Կարոնի դեմ հանդիպման ժամանակ: CES MMA 48 մրցաշարի մենամարտում Վուդսը գցել է մրցակցին, սակայն գլխով հարվածել է հատակին եւ հայտնվել նոկաուտում: Մրցավարն անմիջապես դադարեցրել է մենամարտը, իսկ Տիմոտի Վուդսսին «վանդակից» դուրս են հանել պատգարակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում