21:43  ,  5 փետրվարի, 2018

Նաիր Տիկնիզյան. Մարզումներից մեկի ժամանակ Վերնբլումն ինձ «ուղարկեց» սուպերմարկետում աշխատելու

Մոսկվայի ԲԿՄԱ-ի 18-ամյա կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը Իսպանիայում մասնակցում է ռուսական ակումբի գլխավոր թիմի մարզումային հավաքին: Նա պատմել է փորձառու թիմակիցների հետ իր հարաբերությունների մասին:

«Կարիերայի սկզբում պետք է անցնել այսպիսի փորձության միջով եւ քաղել դրականը: Երբ ճնշում են, շատ օգտակար բաներ ես իմանում: Քո խնդիրն է չանել այն սխալները, որոնք թույլ ես տվել նախկինում:

Ամեն մարդ ունի ուրույն հոգեբանություն: Ես քննադատությունը նորմալ եմ ընդունում, թեեւ երբեմն ուրախ չէ:

Մարզումներից մեկի ժամանակ Պոնտուս Վերնբլումը նույնիսկ ինձ «ուղարկեց» սուպերմարկետ աշխատելու: Անհաջող խաղային ժամանակահատվածից հետո նա ասաց, որ ոչինչ չեմ կարողանում անել խաղադաշտում եւ ավելի լավ է փոխեմ մասնագիտությունս: Այդպիսի խոսքերը պետք է ընդունել ժպիտով եւ ինքնհեգնանքով»,- Տիկնիզյանի խոսքը մեջբերում է ԲԿՄԱ-ի պաշտոնական կայքը:

 Ֆոտո՝ pfc-cska.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում