00:20  ,  4 փետրվարի, 2018

Միշա Ալոյանը պաշտպանեց WBA International-ի չեմպիոնի տիտղոսը

Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը պաշտպանեց WBA International-ի չեմպիոնի տիտղոսը երկրորդ թեթեւագույն քաշային կարգում:

Սոչիում տեղի ունեցած մենամարտում 29-ամյա Ալոյանը մրցավարների որոշմամբ հաղթել է 37-ամյա վենեսուելացի Ալեքսանդր Էսպինոսային՝ (96:95, 96:94, 94:96):

Ալոնյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է չորս մենամարտ եւ տարել է նույնքան հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում