21:49  ,  3 փետրվարի, 2018

ՊՍԺ-ի հաղթանակը՝ 3:0

Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Լիլին»: Իսպանացի պաշտպան Յուրի Բերչիչեն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում բացեց հաշիվը, վերջնամասում այն կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Նեյմարը: Աչքի ընկավ նաեւ արգենտինացի կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն:

ՊՍԺ-ն 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «Մարսելից» առաջ է 11 միավոր: «Լիլը» 25 միավորով 17-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 24-րդ տուր

«Լիլ» - ՊՍԺ՝ 0:3

Յուրի Բերչիչե, 45+1, Նեյմար, 77, Ջովանի Լո Չելսո, 87

Ֆոտո՝ twitter.com/PSG

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով