01:23  ,  3 փետրվարի, 2018

Օբամեյանգին փոխարինած Բատշուայիի դուբլը հաղթանակ բերեց Դորտմունդի «Բորուսիային»

Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց հետնապահ «Քյոլնին» եւ հաղթեց 3:2 հաշվով: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ օրեր առաջ Լոնդոնի «Չելսիից» տեղափոխված բելգիացի հարձակվող Միշի Բատշուային, իսկ հաղթական գոլը վերջնամասում խփեց գերմանացի կիսապաշտպան Անդրե Շյուրլեն:

«Բորուսիան» հաղթանակի հասավ 3 անընդմեջ ոչ ոքիներից հետո եւ 34 միավորով հավասարվեց 2-3-րդ տեղերը բաժանող «Բայերին» ու «Շալկեին», որոնք մեկական խաղ պակաս են անցկացրել: «Քյոլնը» 13 միավորով 18-րդն է:

Հիշեցնենք, որ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին Լոնդոնի «Արսենալին» վաճառելուց հետո «Բորուսիան» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել էր 24-ամյա Միշի Բատշուայիին, որն այս խաղում նորամուտը նշեց գերմանական ակումբում:

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Քյոլն» - «Բորուսիա Դ.»՝ 2:3

Սիմոն Ցոլեր, 60, Ժորժե Մերե, 71 - Միշի Բատշուայի, 35, 62, Անդրե Շյուրլե, 84

Ֆոտո՝ https://twitter.com/bvb

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում