20:57  ,  1 փետրվարի, 2018

Պաշտոնական․ Օզիլը երկարաձգեց «Արսենալի» հետ գործող պայմանագիրը

Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը երկարաձգել Լոնդոնի «Արսենալի» հետ գործող պայմանագիրը։

Անգլիական ակումբի կայքը հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը կնքել է երկարաժամկետ պայմանագիր։

Ավելի վաղ BBC-ն հայտնել էր, որ Օզիլի նոր համաձայանագիրը նախատեսված է լինելու մինչեւ 2021 թվականի հուլիսը, իսկ նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 350 հազար ֆունտ ստերլինգ: Նա կդառնա լոնդոնյան ակումբի պատմության ամենաբարձր վարձատրությամբ խաղացողը։

Հիշեցնենք, որ Մեսութ Օզիլի նախորդ պայմանագիրն ավարտվում էր այս մրցաշրջանի վերջում։ Նա 2013-ին Մադրիդի «Ռեալից» էր տեղափոխվել «Արսենալ»։

Ֆոտո՝ twitter.com/arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում