18:40  +04,  1 փետրվարի, 2018

Մարզական վճռաբեկ դատարանն արդարացրեց որակազրկված 28 ռուս օլիմպիականներին

Ժնեւում գտնվող Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) բավարարել է 28 ռուսաստանցի օլիմպիական մարզիկների բողոքարկումը եւ չեղարկել է նրանց ցմահ որակազրկումը Օլիմպիական խաղերին մասնակցելուց։ Դատական լսումները տեղի են ունեցել հունվարի 22–ից 27–ը։ Լեգկովի, Տրետյակովի, Կրյուկովի եւ Սոչի–2014–ի Օլիմպիական խաղերի մյուս ռուս մասնակիցների արդյունքները վերականգնվել են։ Նրանք իրավունք կունենան ապագայում մասնակցել Օլիմպիական խաղերի։ Նրանց կվերադարձվեն Սոչիի օլիմպիական մեդալները։ Սակայն Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցների հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 28–ն էր։

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մեկնաբանել է Վճռաբեկ դատարանի որոշումը՝ հայտնելով հիասթափություն։ ՄՕԿ–ը մտադիր է այդ որոշումը վիճարկել Շվեյցարիայի Դաշնային դատարանում, սակայն CAS–ի որոշումը սպորտում համարվում է վերջնական եւ անվիճելի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս