18:01  ,  1 փետրվարի, 2018

Gibraltar Masters Open. Լեւոն Արոնյանը վերջին տուրում ոչ ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ

Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ Պարտիան ավարտվեց 29-րդ քայլում։

Հունգարացի Ռիչարդ Ռապորտի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի միջեւ պարտիան եւս ավարտվեց ոչ ոքի։

Այս պահին Արոնյանը, Նակամուրան, Վաշյե-Լագրավն, Ռապորտը եւ անգլիացի Մայքլ Ադամսը 7․5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

7 միավոր ունեցող ռուսաստանցի Դանիիլ Դուբովը սեւերով դեռ մրցում է վիետնամցի Լի Քունգ Լյեմի հետ եւ հաղթանակի դեպքում միանձնյա կգրավի առաջին տեղը։

Հիշեցնենք, որ վերջին տուրից հետո միանձնյա հաղթող չլինելու դեպքում, հավասար միավոր ունեցող երկու կամ չորս շախմատիստների միջեւ կանցկացվի թայ-բրեյք: Թայ-բրեյքի մասնակիցները դեռ հայտնի չեն։

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդ մրցանակակիրը՝ 20 հազար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 15 հազար: 

Ֆոտո՝ twitter.com/GibraltarChess

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում