15:20  ,  1 փետրվարի, 2018

Իսպանացի մասնագետը սեմինար կվարի Երեւանում

Երեւանում փետրվարի 15-ից 18-ը կանցկացվի բասկետբոլի մրցավարական սեմինար, որին կմասնակցեն Հայաստանի լավագույն մրցավարները: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի եւ ՖԻԲԱ-Եվրոպայի հրավերով սեմինարը կվարի իսպանացի հայտնի մասնագետ Ֆերնանդո Գարսոնը, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Սեմինարի ընթացքում հայ մրցավարները կսպասարկեն նաեւ Հայաստանի մինչեւ 12-13 տարեկանների առաջնության եզրափակիչ հանդիպումները, որոնք կկայանան Օլիմպավանում:

Ֆերնանդո Գարսոնը փորձառու մրցավար է, որը վերջին տարիներին զբաղվում է մրցավարների վերապատրաստմամբ՝ համագործակցելով ՖԻԲԱ-ի եւ Իսպանիայի բասկետբոլի ֆեդերացիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում