13:48  ,  1 փետրվարի, 2018

Սարսափելի վնասվածք NBA-ում (ֆոտո)

«Ֆինիքսի» պաշտպան Այզեյա Կենանը ոտքի կոտվածք է ստացել «Դալասի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում, հայտնում է ESPN-ը:

Առաջին քառորդի ժամանակ 26-ամյա բասկետբոլիստն անհաջող վայրէջք է կատարել մրցակցի զամբյուղի տակ, ինչից հետո պատգարակով լքել է խաղահրապարակը:

Այդ խաղում «Ֆինիքսը» տնային հաղթանակ էր տարել 102:88 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում