11:52  ,  1 փետրվարի, 2018

MMA-ի հայ մարտիկը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Վրաստանի Ռուսթավի քաղաքում կայացած խառը մենամարտերի (MMA) մրցաշարում հայ մարզիկ Սերգեյ Հարությունյան տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի մրցակից Էմրուզ Գուսեյնովին: Մենամարտը դադարեցվել է առաջին ռաունդում:

Հաղթանակից հետո Սերգեյ Հարությունյանը «վանդակում» շրջել է Հայաստանի դորոշով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս