09:11  +04,  1 փետրվարի, 2018

Ի՞նչ է Զիդանը «Ռեալի» խաղացողներին ասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ընդմիջմանը

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչ հանդիպման ընդմիջման ժամանակ հանդերձարանում արված տեսանյութ, որում թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանդես է գալիս մոտիվացնող խոսքով:

«Մենք լավագույնն ենք, պարզապես պետք է ապացուցել դա: Պայքարեք եւ համբերեք միասին, խաղացեք մեկ ամբողջական թիմի պես: Միշտ խաղացեք մեկ ամբողջական թիմի պես»,- ասել է Զիդանը:

Հիշեցնենք, որ Քարդիֆում կայացած եզրափակիչում «Ռեալը» 4:1 հաշվով հաղթել էր Թուրինի «Յուվենտուսին» (առաջին խաղակեսն ավարտվել էր 1:1 հաշվով) եւ դարձել Չեմպիոնների լիգայում 2 տարի անընդմեջ հաղթած առաջին ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ