#EnelCorazóndeLaDuodécima
— Real Madrid C.F. (@realmadrid) January 31, 2018
¡Descubre lo que dijo #Zidane a los jugadores en el descanso de la Final de Cardiff! pic.twitter.com/wJsqZ8NLlU
Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչ հանդիպման ընդմիջման ժամանակ հանդերձարանում արված տեսանյութ, որում թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանդես է գալիս մոտիվացնող խոսքով:
«Մենք լավագույնն ենք, պարզապես պետք է ապացուցել դա: Պայքարեք եւ համբերեք միասին, խաղացեք մեկ ամբողջական թիմի պես: Միշտ խաղացեք մեկ ամբողջական թիմի պես»,- ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ Քարդիֆում կայացած եզրափակիչում «Ռեալը» 4:1 հաշվով հաղթել էր Թուրինի «Յուվենտուսին» (առաջին խաղակեսն ավարտվել էր 1:1 հաշվով) եւ դարձել Չեմպիոնների լիգայում 2 տարի անընդմեջ հաղթած առաջին ակումբը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում