22:41  ,  31 հունվարի, 2018

Gibraltar Masters Open. Լեւոն Արոնյանը վերջին տուրից առաջ 5 առաջատարների թվում է

Շախմատի Gibraltar Masters մրցաշարի վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2797) ամերիկացի Հիկարու Նակամուրայի (2781), հունգարացի Ռիչարդ Ռապորտի (2700), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2793) եւ ռուսաստանցի Դանիիլ Դուբովի (2694) հետ բաժանում է առաջինից 5-րդ տեղերը: Այս գրոսմայստերները 9 հնարավորից վաստակել են 7-ական միավոր: Միանձնյա առաջատար դառնալու հնարավորություն ուներ նախավերջին տուրի Հիկարու Նակամուրա - Ռիչարդ Ռապորտ դիմակայության հաղթողը, սակայն պարտիան ավարտվեց ոչ ոքի:

Հիշեցնենք, որ նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցել էր հնդիկ Ս.Պ. Սետուրամանի (2700) հետ եւ առավելության հասել 33 քայլում:

Փետրվարի 1-ին տեղի կունենա վերջին տուրը, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:00-ին: Վերջին տուրից հետո միանձնյա հաղթող չլինելու դեպքում, հավասար միավոր ունեցող երկու կամ չորս շախմատիստների միջեւ կանցկացվի թայ-բրեյք:

Ֆոտո՝ twitter.com/GibraltarChess

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում