21:46  ,  31 հունվարի, 2018

Միշի Բատշուային «Չելսիից» տեղափոխվեց «Բորուսիա»

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Միշի Բատշուային տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

24-ամյա բելգիացի ֆուտբոլիստը «Բորուսիայում» հանդես կգա վարձակալությամբ: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Նոր թիմում Բատշուային կխաղա 44 համարի խաղաշապիկով:

Բատշուային ընդգրկված է եղել Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի գործարքում, որով գաբոնցի հարձակվողը «Բորուսիայից» տեղափոխվեց «Արսենալ», իսկ «Չելսին» «Արսենալից» գնեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուին:

Ֆոտո՝ twitter.com/BVB

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում