23:21  ,  30 հունվարի, 2018

«Արսենալի» հարձակվողը կտեղափոխվի «Չելսի»

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարիերան կշարունակի «Չելսիում»: Երկու անգլիական ակումբները հասել են համաձայնության: 31-ամյա ֆուտբոլիստի համար իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը կվճարի 18 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Daily Mail-ը:

Ժիրուի տեղափոխությունը ներառված է այն գործարքում, որով Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կդառնա «Արսենալի» խաղացող: Բարդ սխեմայով գործարքում «Չելսիի» բելգիացի հարձակվող Միշի Բատշուային կտեղափոխվի «Բորուսիա»:

Ֆոտո՝ twitter.com/ArsenalFC

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում