19:10  ,  30 հունվարի, 2018

Օբամեյանգը ժամանել է «Արսենալի» մարզաբազա եւ բուժզննում կանցնի

Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից» Լոնդոնի «Արսենալ» մոտենում է ավարտին:

28-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայից ժամանել է Լոնդոն եւ արդեն գտնվում է «Արսենալի» մարզաբազայում, որտեղ կանցնի բուժզննում, հաղորդում է SkySportsNews-ը:

Սպասվում է, որ առաջիկա ժամերին կամ հունվարի 31-ին (տրանսֆերային պատուհանի վերջին օրը) կողմերը կկնքեն պայմանագիրը:

Ոչ պաշտոնական տվյալներով, անգլիական ակումբը «Բորուսիային» կվճարի 63 միլիոն եվրո:

Ֆոտո՝ twitter.com/BVB

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում