10:22  ,  30 հունվարի, 2018

«Ուոթֆորդը» վարձակելեց «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Անգլիական «Ուոթֆորդը» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ժերար Դեուլոֆեուին, հայտնում է ակումբի կայքը:

Անգլիական ակումբը 1 միլիոն եվրո կվճարի վարձակալության համար, ինչպես նաեւ կվճարի 23-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը: «Ուոթֆորդը» երաշխավորել է, որ իսպանացին կունենա խաղային պրակտիկա:

Անգլիայի Պրեմյեր լիգայում Դեուլոֆեուն վարձավճարով խաղացել է նաեւ «Էվերտոնում»: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 10 խաղի եւ խփել մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում