10:16  ,  30 հունվարի, 2018

Ուսեյն Բոլթը մարզվել է ֆուտբոլի ՀԱՀ-ի չեմպիոնի կազմում

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը մարզվել է ֆուտբոլի ՀԱՀ-ի չեմպիոն «Մամելոդի Սանդաունսի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պրետորիա քաղաքի թիմը ՀԱՀ-ի առաջնության 19-րդ տուրից հետո ամենաարդյունավետն է եւ խփել է 31 գոլ, բաց թողել 17 գնդակ:

Ավելի վաղ ջամայկացի արագավազորդը պատմել էր, որ մարտ ամսին փորձաշրջան է անցնելու Դորտմունդի «Բորուսիայում» եւ մտադիր է սկսել ֆուտբոլային կարիերա:

Հիշեցնենք, որ աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը կարիերան ավարտել էր օգոստոսին Լոնդոնում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում