20:44  ,  29 հունվարի, 2018

Լյապորտը հրաժեշտ է տվել «Աթլետիկին» եւ կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

Պաշտպան Էմերիկ Լյապորտը հեռացել է «Աթլետիկից»: Առաջիկայում տեղի կունենա 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի շնորհանդեսը անգլիական «Մանչեսթեր Սիթիում»:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Ես այս ակումբ եկա պատանեկան տարիքում եւ այստեղ ձեւավորվեցի որպես անձ եւ ֆուտբոլիստ: Իմ ֆուտբոլային կյանքում նոր էջ է, նոր մարտահրավեր: Բոլորիդ ասում եմ «ցտեսություն»: Ես հեռանում եմ բացառիկ ակումբից, որը երբեք չեմ մոռանա»,- Լյապորտի խոսքը մեջբերում է Բիլբաոյի ակումբի պաշտոնական կայքը:

Ոչ պաշտոնական տվյալներով, «Մանչեսթեր Սիթին» Լյապորտի համար կվճարի 70 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում