12:32  ,  29 հունվարի, 2018

Արթուր Աբրահամը մրցանակ է հանձնել Միրոսլավ Կլոզեին (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ) Դրեզդենում կայացած SemperOpernball-2018 միջոցառման ընթացքում մրցանակ է հանձնել Գերմանիայի հավաքականի կազմում ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի չեմպիոն Միրոսլավ Կլոզեին, հայտնում է բռնցքամարտիկի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո 39-ամյա Կլոզեն աշխատում է Գերմանիայի հավաքականի մարզչական շտաբում: Հարձակվողի վերջին ակումբն էր իտալական «Լացիոն», որի կազմում նա խաղաց 2011-2016-ը: Դրանից առաջ Կլոզեն 6 տարի անցկացրել էր Մյունխենի «Բավարիայում»:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է հունիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում