10:45  ,  29 հունվարի, 2018

«Բարսելոնան» կրկնել է Գվարդիոլայի ժամանակաշրջանի ռեկորդը

«Բարսելոնան», Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում 2:1 հաշվով հաղթելով «Ալավեսին», այս մրցաշրջանում Պրիմերայում անպարտելի շարքը հասցրել է 21 հանդիպման:

«Բարսելոնան» այդ ցուցանիշով կրկնել է սեփական ռեկորդը, որը 2009/10 մրցաշրջանում սահմանել էր Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ, հայտնում է Gracenote Live-ը:

Հիշեցնենք, որ Պրիմերայի 21-րդ տուրից հետո կատալոնական ակումբը 57 միավորով առաջատարն է եւ 9 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»: Լավագույն եռյակը եզրափակող «Վալենսիան» ունի 40 միավոր, իսկ մեկ խաղ պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալը»՝ 38:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում