21:11  ,  28 հունվարի, 2018

«Աթլետիկոն» խոշոր հաշվով հաղթեց երկրորդ խաղակեսում խփած գոլերի շնորհիվ

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը 3:0 հաշվով առավելության հասավ «Լաս Պալմասի» նկատմամբ: Մադրիդցիները բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում:

«Աթլետիկոն» 46 միավորով երկրորդ տեղում է եւ 8 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր               

«Աթլետիկո» - «Լաս Պալմաս»՝ 3:0

Անտուան Գրիզման, 61, Ֆերնանդո Տորես, 73, Թոմաս, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում