22:51  ,  27 հունվարի, 2018

Կավանին գերազանցեց Իբրահիմովիչի ռեկորդը ՊՍԺ-ում

Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին մեկ գոլով գերազանցեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի («Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված) արդյունավետության ռեկորդը ՊՍԺ-ում` 157 գոլով դառնալով փարիզյան ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:

30-ամյա Կավանին աչքի ընկավ «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրի խաղում` բացելով հանդիպման հաշիվը:

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

ՊՍԺ – «Մոնպելյե»` 4:0

Կավանի, 11, Նեյմար, 40, 11մ, 82, Դի Մարիա, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով