01:47  ,  27 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» խնդիրներ չունեցավ, Սանչեսը նորամուտը նշեց գոլային փոխանցմամբ

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Յովիլ Թաունի» հետ: Պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծննդյան 55-րդ տարեդարձի օրը մանչեսթերյան թիմը հաղթեց 4:0 հաշվով եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Երկրորդ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան, որն օգտագործեց մանչեսթերյան թիմում նորամուտը նշած չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի փոխանցումը: Նախավերջին րոպեին աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, որը փոխարինել էր Սանչեսին: Ավելացված երրորդ րոպեին հաշիվը 4:0 դարձրեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Անգլիայի Գավաթ, 1/16

«Յովիլ Թաուն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:4

Մարկուս Ռեշֆորդ, 41, Անդեր Էրերա, 61, Ջեսի Լինգարդ, 89, Ռոմելու Լուկակու, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս