23:41  ,  26 հունվարի, 2018

ՊՍԺ-ի կիսապաշտպանը կտեղափոխվի «Տոտենհեմ»

Լոնդոնի «Տոտենհեմը» համաձայնության է հասել ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի հետ անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ:

Լուկաս Մոուրան Լոնդոնում հանդիպել է «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լեւիի հետ:

Կողմերը մտադիր են կնքել չորս տարվա պայմանագիր: Անգլիական ակումբը պատրաստ է վճարել նույն աշխատավարձը, որը նա ստանում է Փարիզում, հաղորդում է RMC-ն:

ՊՍԺ-ն 25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 25 միլիոն եվրո, չհաշված բոնուսները: Գործարքը սպասվում է հաջորդ շաբաթվա ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում