21:42  ,  26 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչին: 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, գրում է բրիտանական Mirror-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» կունենա կիսապաշտպանությունն ուժեղացնելու կարիք, քանի որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց հետո թիմը զրկվելու է նաեւ անգլիացի Մայքլ Կարիկից, որն ամռանը կավարտի կարիերան: Սպասվում է, որ ակումբից կհեռանա նաեւ բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:

Մատեո Կովաչիչը «Ռեալ» է տեղափոխվել 2015 թվականին Միլանի «Ինտերից»: Ընթացիկ մրցաշրջանում նա վնասվածքների պատճառով մասնակցել է ընդամենը 16 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս