18:10  ,  25 հունվարի, 2018

Վահագն Միլիտոսյանը հանդես կգա Սլովակիայի Բարձրագույն լիգայում

Վահագն Միլիտոսյանը կարիերան կշարունակի Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Նիտրայում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Հայ հարձակվողը նախկինում հանդես է եկել ֆրանսիական «Լավալում», «Գրենոբլում», հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից, իսկ «Նիտրա» տեղափոխվել է Սլովակիայի երկրորդ դիվիզիոնի «Կոմարնո» թիմից»: Նա կնքել է երկու տարվա պայմանագիր:

«Միլիտոսյանը երկրորդ դիվիզիոնի լավագույն խաղացողներից մեկն էր: Մենք վաղուց հետեւում էինք նրա խաղին: Շատ ուրախ ենք, որ կարողացանք ձեռք բերել նրան»,- ասել է «Նիտրայի» ղեկավար Մարիան Վալենտան:

«Շատ ուրախ եմ, որ «Նիտրան» տվեց ինձ հնարավորություն եւ առաջարկեց պայմանագիր: Ինձ գերազանց ընդունեցին թիմում: Ես հավանում եմ այս թիմի մարզումային գործընթացը: Ցանկանում եմ դրսեւորել ինձ Սլովակիայի Բարձրագույն լիգայում»,- նշել է Միլիտոսյանը:

24-ամյա հարձակվողը Սլովակիայի երկրորդ դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում