23:30  ,  24 հունվարի, 2018

Մխիթարյանն «Արսենալի» հանդերձարանում հաղթանակ է մաղթել թիմակիցներին «Չելսիի» նկատմամբ (ֆոտո)

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» հանդերձարանում հաղթանակ է մաղթել նոր թիմակիցներին: Լուսանկարները հրապարակել է «Արսենալի» թվիթերյան եւ Ինստագրամի էջերը:

Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը տանը կընդունի «Չելսիին»: Առաջին խաղում գրանցվել է 0:0: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Մխիթարյանը չի կարող մասնակցել, քանի որ ընթացիկ մրցաշրջանում այs մրցաշարին մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

«Արսենալ». Օսպինա, Բելյերին, Մուստաֆի, Կոսելնի, Մոնրեալ, Էլնենի, Ջակա, Ուիլշիր, Օզիլ, Իվոբի, Լյակազեթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում