15:50  ,  31 հուլիսի, 2012

Սամվել Մելքոնյանը կարիերան կշարունակի «Ուլիսում»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Սամվել Մելքոնյանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Երեւանի «Ուլիս»: Այդ մասին 28-ամյա ֆուտբոլիստը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

Կիսապաշտպանի պայմանագիրը Հայաստանի չեմպիոնի հետ նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ֆուտբոլիստը հայտնեց նաեւ, որ է «Ուլիս» տեղափոխվելու տարբերակը լավագույնն էր, բացի այդ, նա ցանկանում է խաղային պրակտիկա ձեռք բերել:

Հիշեցնենք, որ Մելքոնյանը վերջերս էր խզել պայմանագիրը բուլղարական «Չեռնոմորեցի» հետ: Նա 2011 թվականին Երեւանի «Միկայից» էր տեղափոխվել «Չեռնոմորեց»։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Մելքոնյանը մասնակցել է 29 հանդիպան եւ դարձել է վեց գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով