21:09  ,  24 հունվարի, 2018

Նեւիլը «Մանչեսթեր Յունայթեդին» հորդորել է ձեռք բերել «Աթլետիկի» խաղացողին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Գարի Նեւիլը թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կոչ է արել ձեռք բերել Բիլբաոյի «Աթլետիկի» 23-ամյա պաշտպան Էմերիկ Լյապորտին:

«Իսպանիայում նրանց հանդիպել եմ երեք անգամ: Այդ տղան կարող է ամեն ինչ: Գործիր, «Յունայթեդ»,- Թվիթերում գրել է Նեւիլը:

Այս մրցաշրջանում Լյապորտը «Աթլետիկի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Նրա ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթին»:  Իսպանական Marca-ն գրել էր, որ անգլիական ակումբը նրա համար կվճարի 70 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում