19:14  ,  24 հունվարի, 2018

Էդին Ջեկոն «Չելսիում» կստանա 8 միլիոն եվրո

Իտալական «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն այս ամիս կդառնա Լոնդոնի «Չելսիի» խաղացող: Տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարություն սպասվում է առաջիկա օրերին:

Բոսնիացի ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կկնքի երկարաժամկետ պայմանագիր եւ կստանա տարեկան 8 միլիոն եվրո հարկերի վճարումից հետո, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը: Էդին Ջեկոն այժմ սպասում է բրիտանական վիզա ստանալուն:

31-ամյա Ջեկոն «Ռոմա» է տեղափոխվել 2015 թվականին «Մանչեսթեր Սիթիից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում