14:04  ,  24 հունվարի, 2018

Շոտլանդական ակումբը «կրկնել» է Ալեքսիս Սանչեսի շնորհանդեսը «Մանչեսթեր Յունայթեդում»

Շոտլանդական «Մոտերուելը» հումորային անդրադարձ է կատարել «Մանչեսթեր Յունայթեդ» նորեկ Ալեքսիս Սանչեսի շնորհանդեսին նվիրված հոլովակին: 

«Մոտերուելը» թիմի նորեկ Պիտեր Հարթլիին ներկայացրել է այնպես, ինչպես «Մանչեսթեր Յունայթեդն» էր օրեր առաջ ներկայացրել Լոնդոնի «Արսենալից» տեղափոխված չիլիացի հարձակվողին:

«Մոտերուելի» հոլովակում 29-ամյա ֆուտբոլիստը նվագում է փոքրիկ դաշնամուրի վրա, իսկ հետո անձրեւի ներքո դուրս է գալիս խաղադաշտ: Սակայն, ի տարբերություն Ալեքսիս Սանչեսի, Պիտեր Հարթլին հոլովակի վերջում կոտրում է դաշնամուրը:

«Արդյո՞ք մենք ճիշտ արեցինք ամեն բան»,- Թվիթերում գրել է «Մոտերուելի» մամուլի ծառայությունը՝ դիմելով «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Ալեքսիս Սանչեսին փոխանակել էր Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանի հետ, որը հունվարի 22-ին  երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում