12:15  ,  24 հունվարի, 2018

Արգենտինայի նախագահ. Մեսին ավելի ուժեղ ֆուտբոլիստ է, քան Մարադոնան

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ավելի ուժեղ ֆուտբոլիստ է, քան լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնան:

«Ես վաղուց եմ որոշել, որ Մեսին Մարադոնայից ուժեղ է: Այդպես եմ կարծում՝ հաշվի առնելով Մեսիի կայունությունն ու գոլերի քանակը: Բացի այդ, ֆուտբոլը գնալով զարգանում է: Այսօր լավագույնը լինելն ավելի բարդ է, քան տարիներ առաջ: Հիմա խաղն ու տեմպն այլ են»,- նախագահի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան 1986-ին Արգենտինայի հավաքականին օգնել էր դառնալ աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում