11:58  ,  24 հունվարի, 2018

Լեբրոն Ջեյմսը՝ NBA-ում 30 հազար միավոր վաստակած ամենաերիտասարդ բասկետբոլիստ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 123:112 հաշվով հաղթեց «Նյու Յորքին», իսկ փոխչեմպիոն «Քլիվլենդը» հյուրընկալվելիս պարտվեց «Սան Անտոնիոյին»՝ 102:114:

«Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքեց 28 միավոր՝ NBA-ում միավորների քանակը հասցնելով 30 հազարի: 33-ամյա ամերիկացին դարձավ  NBA-ում 30 հազար միավոր վաստակած ամենաերիտասարդ բասկետբոլիստը: Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին 6 բասկետբոլիստներ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագները:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Նյու Յորք»՝ 123:112 (21:31, 37:29, 37:26, 28:26)

«Սան Անտոնիո» – «Քլիվլենդ»՝ 114:102 (25:29, 38:26, 26:26, 25:21)

«Օկլահոմա» – «Բրուքլին»՝ 109:108 (30:26, 17:33, 27:26, 35:23)

«Լեյքերս» – «Բոստոն»՝ 108:107 (15:21, 30:32, 31:21, 32:33)

«Օռլանդո» – «Սակրամենտո»՝ 99:105 (27:28, 26:24, 29:25, 17:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում