11:10  ,  24 հունվարի, 2018

7 ամսվա դադարից հետո Մարկո Ռոյսը վերադարձել է «Բորուսիայի» ընդհանուր խումբ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը վերականգնվել է ծնկի ծանր վնասվածքից, գրում է Bild-ը:

Գերմանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել «Բորուսիայի» ընդհանուր խմբում: Այնուամենայնիվ, «Ֆրայբուրգի» դեմ հունվարի 27-ին կայանալիք խաղին նրա մասնակցությունը քիչ հավանական է:

Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը խաղադաշտից բացակայում է 2017-ի մայիսից: Վնասվածքի պատճառով նա բաց էր թողել նաեւ ԱԱ-2014-ն ու Եվրո-2016-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում