10:57  ,  24 հունվարի, 2018

1944-ից հետո Ջորջ Վեան Լիբերիայի առաջին նախագահն է, որը երկրի կառավարումը սկսում է իշխանության խաղաղ փոխանցումից հետո

«Ոսկե գնդակ-1995»-ի դափնեկիր, Լիբերիայի նորընտիր նախագահ Ջորջ Վեան անցել է իր պարտականություններին, փոխանցում է AFP-ն:

Լիբերիայում կայացել է 51-ամյա նախկին ֆուտբոլիստի երդմնակալության արարողությունը: 1944 թվականից հետո Ջորջ Վեան Լիբերիայի առաջին նախագահն է, որը երկրի կառավարումը սկսում է իշխանության խաղաղ փոխանցումից հետո:

Հիշեցնենք, որ Վեան Լիբերիայի նախագահական ընտրություններում հաղթել էր երկրորդ փուլում: Նա Լիբերիայի նախագահի թեկնածու եղել էր նաեւ 2005 թվականին, սակայն հավաքել էր 28 տոկոս ձայն եւ պարտվել Էլեն Ջոնսոն-Սերլիֆին, որը դարձավ Աֆրիկայի պատմության առաջին կին նախագահը։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ջորջ Վեան հանդես է եկել «Մոնակոյում», ֆրանսիական ՊՍԺ-ում, իտալական «Միլանում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում» ու «Չելսիում», ֆրանսիական «Մարսելում» ու արաբական «Ալ Ջազիրայում»։ ՖԻՖԱ-ն նրան ճանաչել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ։ 1989, 1994 ու 1995 թվականներին նա ճանաչվել էր Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ:

Վեան միակ աֆրիկացի ֆուտբոլիստն է, որն արժանացել է «Ոսկե գնդակին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս